Պրոֆ. Գ. Մխոյանի ծննդյան 75 ամյակին նվիրված գիտաժողով

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

2025 թ. ապրիլի 26, Երևան

Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու միության հիմնադիր և առաջին նախագահ պրոֆ. Գ. Մխոյանի ծննդյան 75 ամյակին նվիրված գիտաժողովին, որը տեղի կունենա Գ. Մխոյանի ծննդյան օրը՝ 2025 թ. ապրիլի 26-ին Երևանում։ Գիտաժողովի ընթացքում ներկաներին կներկայացվի պրոֆ. Գ. Մխոյանի մասնագիտական գործունեությունն ու նրա անգնահատելի ներդրումը հայրենական անէսթեզիոլոգիայում և ինտենսիվ թերապիայում, բացի դրանից կքննարկվեն մեր մասնագիտությանն առնչվող բազմաթիվ արդի խնդիրներ: Զեկուցումների թեմաների ընտրությունը կատարվել է հանրապետության անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններում ներկայումս առկա խնդիրների և հանրապետության անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հետաքրքրությունների վերլուծության հիման վրա:


Անցկացման վայրը` Իզմիրլյան բժշկական կենտրոնի դահլիճ, հասցե՝ ՀՀ, Երևան, Ահարոնյան փող. 6

 

Կազմակերպչական կոմիտեի հետ հաղորդակցման տվյալներ՝

) +37491490597, +37491432463

@ armanesthesiology@gmail.com          info@armanest.am       

Գիտաժողովի պաշտոնական լեզուն՝        հայերեն


ՇՄԶ

Գիտաժողովի կրթական բաղադրիչը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի կողմից, բոլոր մասնակիցներին կշնորհվի մեկ օրվա համար հնարավոր առավելագույն՝ 8 ՇՄԶ տեսական կրեդիտ։


Ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը գիտաժողովին և հուսով ենք, որ այն կնպաստի մասնակիցների տեսական գիտելիքների ամրապնդմանը և իր կարևոր տեղը կգրավի նրանց շարունակական բժշկական կրթության և զարգացման գործընթացում՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության որակը:


Image result for home icon