|
|
||||||
|
|
||||||
|
ԱՆԷՍԹԵԶԻՈԼՈԳԻԱՅԻ
և ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ
ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 2025 |
||||||
2025 թ. հոկտեմբերի
18-19, Երևան
Անէսթեզիոլոգների
և ինտենսիվ թերապևտների
հայկական միությունը
սիրով հրավիրում
է Ձեզ մասնակցելու
միության կողմից
կազմակերպվող
Անէսթեզիոլոգիայի
և ինտենսիվ թերապիայի
հայկական համագումարին,
որը տեղի կունենա
2025 թ. հոկտեմբերի
18-19-ը Երևանում: Համագումարի
ընթացքում կքննարկվեն
մեր մասնագիտությանն
առնչվող բազմաթիվ
արդի խնդիրներ:
Զեկուցումների
թեմաների ընտրությունը
կատարվել է հանրապետության
անզգայացման և
ինտենսիվ թերապիայի
ծառայություններում
ներկայումս առկա
խնդիրների և հանրապետության
անէսթեզիոլոգների
և ինտենսիվ թերապևտների
հետաքրքրությունների
վերլուծության
հիման վրա:
Անցկացման
վայրը` «Իզմիրլյան»
բժշկական կենտրոն,
հասցե՝
ՀՀ, Երևան, Ահարոնյան
փող. 6
Կազմակերպչական
կոմիտեի հետ հաղորդակցման
տվյալներ՝
) +37491490597, +37491432463,
@ armanesthesiology@gmail.com info@armanest.am
Համագումարի
նախագահ՝ Արմեն
Վարոսյան, DEAA, FESAIC, բ.գ.թ., դոցենտ,
Համագումարի
պաշտոնական լեզուն՝
հայերեն
(այլ լեզուներից
թարգմանությամբ)
ՇՄԶ
Համագումարի
կրթական բաղադրիչը
կրեդիտավորված
է ՀՀ առողջապահության
նախարարության
Առողջապահության
ազգային ինստիտուտի
Մասնագիտական
գործունեության
հավաստագրման
ազգային կենտրոնի
կողմից, համագումարի
բոլոր մասնակիցներին
կշնորհվի ՇՄԶ
16 տեսական կրեդիտ,
թիրախային լսարան՝
անէսթեզիոլոգներ
և ինտենսիվ թերապևտներ։
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ
ՍՏՈՒԳՈՒՄ
Միջոցառման
արդյունավետության
գնահատման նպատակով
նրանից առաջ և
հետո կանցկացվի
գիտելիքների անանուն
առցանց գնահատում,
հետևապես խնդրում
ենք հնարավորության
դեպքում ունենալ
սմարթֆոն
կամ պլանշետ
ինտերնետ կապով:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Չնայած
գիտելիքների գնահատումն
անանուն է, սակայն
ցանկության դեպքում
մասնակիցը կարող
է հայտնել իր անուն
ազգանունը, քանի
որ լավագույն արդյունքներ
ցուցաբերած մասնակիցները
կստանան պարգևներ միջոցառման
հովանավորների
կողմից:
Պարգևներ
են նախատեսված
նաև համագումարի
ընթացքում ամենահետաքրքիր
կլինիկական
դեպքերի ներկայացման
համար: Բոլոր այն
մասնագետները,
ովքեր ունեն հետաքրքիր
կլինիկական դեպքեր
և կուզենային դրանք
ներկայացնել համագումարի
ընթացքում, կարող
են դիմել համագումարի
կազմ. կոմիտեին:
Ակնկալում
ենք բոլորի ակտիվ
մասնակցությունը
համագումարին
և հուսով ենք, որ
այն կնպաստի մասնակիցների
տեսական գիտելիքների
ամրապնդմանը և
իր կարևոր տեղը
կգրավի նրանց շարունակական
բժշկական կրթության
և զարգացման գործընթացում՝
բարձրացնելով
բնակչությանը
մատուցվող բժշկական
օգնության որակը:
|
|
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ
ՀԵՏՈ |
Գիտելիքների գնահատման
հարցերի
պատասխանները
Մրցանակաբաշխության
արդյունքները
Հետդասընթացային ստուգում՝ Արիանա
Ոսկանյան, Դիանա
Սողոմոնյան
Լավագույն
կլինիկական դեպքեր՝ Անժելա
Կարագևորգյան,
Նվեր Վարդանյան,
Էմմա Վարդանյան
|
|
ԳՆԱՀԱՏՈՒՄ |
Քանի
որ միջոցառման
մասնակիցների
կարծիքը կարևոր
է կազմակերպիչների
համար, նման միջոցառումների
կազմակերպումը
հետագայում բարելավելու
նպատակով, համագումարի
մասնակիցներին
խնդրում ենք գնահատել
այն ստորև նշված
հղումով:
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԳՆԱՀԱՏՈՒՄ