Հարգելի գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության տարեվերջի Ընդհանուր Ժողովին, որը տեղի կունենա 2025 թ. դեկտեմբերի 27-ին ժամը 13:00
Իզմիրլյան բժշկական կենտրոնի դահլիճում հետևյալ օրակարգով:

Օրակարգ՝

  1. Միության անդամակցության վիճակագրությունը 2025 թ. ընթացքում
  2. 2025 թ. ընթացքում Միության գործունեության ամփոփում
  3. 2025 թ. Միության ֆինանսական գործունեության հաշվետվություն
  4. 2026 թ. ընթացքում Միության ծրագրերի ներկայացում և քննարկում
  5. Կլինիկական զեկույց՝ Ն․ Աղասարյան – Նորություններ շնչուղիների կառավարման գործելակարգում
  6. Այլ հարցերի քննարկում ըստ անհրաժեշտության
  7. Ամանորյա շնորհավորանքներ

 

Ժողովին մասնակցելու իրավունք ունեն միայն միության անդամները և հրավիրված անձինք:

Ակնկալում ենք միության բոլոր անդամների ակտիվ մասնակցությունը ժողովին: