|
|
Ինտերակտիվ
դասախոսություն Հ․
Մանգոյան - «Բազմակի
կայուն մանրեները
ԻԹԲ-ում՝ ճանաչել,
բուժել, կանխարգելել» 18 մարտի,
2023 թ., 11:00 |
Հարգելի
գործընկերներ,
2023 թ․ մարտի 18-ին ժամը
11։00-ին տեղի կունենա
մեր Միության Խորհրդի
անդամ, «Էրեբունի»
ԲԿ-ի վերակենդանացման
բաժանմունքի գիտական
ղեկավար, ԵՊԲՀ
անզգայացման և
ինտենսիվ թերապիայի
ամբիոնի վարիչ՝
Հարություն Մանգոյանի
դասախոսությունը
«Բազմակի կայուն
մանրէները ԻԹԲ-ում՝
ճանաչել, բուժել,
կանխարգելել»։
Հ․ Մանգոյանը
կներկայացնի իր
փորձագիտական
մոտեցումները
բազմակի կայուն
մանրէների հակաբակտերիալ
թերապիայի ներկայիս
մարտահրավերների
և վերջին նորությունների
վերաբերյալ։ Առանձին
կքննարկվեն իրական
պացիենտների կլինիկական
դեպքեր։
ԱՆՑԿԱՑՄԱՆ
ՎԱՅՐԸ
«Անի
Գրանդ» հյուրանոց,
«Պանորամիկ» սրահ,
հասցեն՝ Երևան, Հանրապետության
փող., 65 շենք
|
ԾՐԱԳԻՐ 1.
Ողջույնի
խոսք՝ Ա. Վարոսյան 2. Դասախոսություն՝
Հ. Ն. Մանգոյան 3. Հարց ու պատասխան,
քննարկումներ 4. Հայտարարություններ՝
Ա. Վարոսյան 5. Հյուրասիրություն |
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԸ և ԳՐԱՆՑՈՒՄ
Միջոցառման
մասնակցությունն
անվճար է բոլոր
հետաքրքրվածների
համար: Մասնակցելու
համար անհրաժեշտ
է նախապես գրանցվել
առցանց եղանակով
ստորև նշված հղումով: